Այսօր՝ հունիսի 30-ին, պարեկները Երևանում կանխել են մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուքը։
Shamshyan-ը հայտնում է․ «Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները Էրեբունի թանգարանի մոտ ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրի մոտ և դրան հարակից Այվազովսկի փողոցում մի խումբ անձանց միչև ծեծկռտուք է տեղի ունենում, մի քանի հոգի էլ ընկած են գետնին։
Կարճ ժամանակ անց պարեկները նշված վայրում նկատում են վիրավոր ևս 2 քաղաքացու, որոնց նույնպես օգնություն են ցուցաբերում, ապա ահազանգով ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մեկ այլ խումբ օգնություն են ցուցաբերում այդ քաղաքացիներին և նրանց նույնպես տեղափոխում են «Էրեբունի» բժշկական կենտրոն»։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։


