«Մեզ ընտրողների 40 տոկոսը դեռ էմոցիաների տակ է։ Նրանք ցանկանում են՝ չվերցնենք մանդատը, 60 տոկոսը ասում է՝ վերցրեք»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը:
«Որոշումը մենք կայացնելու ենք, մենք ի վիճակի ենք մեր ճիշտ որոշումը կայացնենք»,- նշել է նա:
Ավելի վաղ Կարապետյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն:


