Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդը վայր է ընկել
Հունիսի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Ավան-Առինջի Աճառյան 13 շենքի բակում դի կա։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ նշված շենքի բակային հատվածում հայտնաբերվել է Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Արայիկ Ս.-ի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս նշված շենքի տանիքում կամ 4-րդ հարկի պատշգամբում աշխատանքներ կատարելիս անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


