«Միասին ենք ու լինելու ենք միշտ». Հայկ Հովհաննիսյանն առաջին անգամ մեկնաբանել է իր և Անահիտ Մանուկյանի բաժանման մասին լուրերը
Տևական ժամանակ է հայկական համացանցում լուրեր են տարածվում, թե դերասաններ Հայկ Հովհաննիսյանն ու Անահիտ Մանուկյանը բաժանվել են: Դերասանական զույգը հեռացրել էր համատեղ լուսանկարներն իրենց սոցցանցային էջերից, ինչն էլ նման խոսակցությունների առիթ էր դարձել, սակայն երկար ժամանակ ոչ Հայկը, ոչ էլ Անահիտը ոչ հերքում, ոչ էլ հաստատում էին լուրը:Հայկն, ամեն դեպքում, որոշել է խախտել լռությունը: Դերասանն ինստագրամյան «սթորի» բաժնում պատասխանել է հետևորդների մի քանի հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին նրա մասնակցությամբ «Սուրբը» սերիալին: Սակայն եղել է նաև անձնական հարց. «Շատ գեղեցիկ զույգ էիք Անահիտի հետ, կուզեի, որ նորից միասին լինեիք»,-գրել է դերասանի հետևորդներից մեկը, ինչին ի պատասխան Հայկը հրապարակել է իր և Անահիտի համատեղ լուսանկարն ու գրել.

«Ախր մենք երբեք չենք էլ բաժանվել: Միասին ենք ու լինելու ենք միշտ»:Այսպիսով, դերասանը վերջ է դրել իրենց բաժանման մասին խոսակցություններին:


