Ռուսաստանից Հայաստան նոր բեռնափոխադրում․ ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ըստ տեղի ԶԼՄ-ների՝ 11 վագոն հացահատիկը այսօր ժամը 11:00-ին ուղարկվել է Բաքվի «Բալաջարի» կայարանից։
Հիշեցնենք, որ մինչ այժմ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել ավելի քան 34 հազար տոննա հացահատիկ, մոտ 8 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկացորեն և 414 տոննա անտրացիտ։


