Տրանսպորտից օգտվելու համшր կգործի 8 տեսшկի տոմս. որքա՞ն կшրժենա…ցանկ հրшպարակվեց

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտից օգտվելու համար կգործի 8 տեսակի տոմս: Այս մասին նշվում է transport.yerevan.am կայքում։

Հիշեցնենք նաև, որ Սոցիալական ցանցերում ֆլեշմոբ է սկսվել՝ ընդդեմ փետրվարի 1-ից սպասվող տրանսպորտի թանկացման․

«Փետրվարի 1-ից ես տրանսպորտով երթևեկելիս վճարելու եմ 100 դրամ, ոչ մի կոպեկ ավել էս ջեբկիրներին. Էդ կլինի իմ բողոքի ակցիան, ընդդեմ էս անհասկանալի թալանչի քաղաքապետի։ Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին վճարել նույն կերպ ու վերջ տալ էս թալանին»,-նշված է տարածվող հայտարարությունում։

Նշենք, որ փետրվարի 1-ից տրանսպոտի ուղեվարձը 100 դրամից դառնալու է 300 դրամ։

«90 րոպե»

Այս տոմսը նախատեսված է 90 րոպեի ընթացքում օգտագործման համար՝ հնարավորություն տալով կատարել մինչև 3 ուղևորություն։

Ակտիվացման ժամկետը՝ ձեռքբերման պահից 10 օր։

«1 օր»

Այս տոմսը թույլ է տալիս կատարել մինչև 8 ուղևորություն 24 ժամվա ընթացքում։

Ակտիվացման ժամկետը՝ ձեռքբերման պահից 10 օր։

«7 օր»

Այս տոմսը թույլ է տալիս կատարել մինչև 30 ուևորություն 7 օրվա ընթացքում։

Ակտիվացման ժամկետը՝ ձեռքբերման պահից 30 օր։

«30 օր»

Այս տոմսը թույլ է տալիս կատարել անսահմանափակ թվով ուղևորություններ 30 օրվա ընթացքում։

Ակտիվացման ժամկետը՝ ձեռքբերման պահից 30 օր։

«90 օր»

Այս տոմսը թույլ է տալիս կատարել անսահմանափակ թվով ուղևորություն 90 օրվա ընթացքում։

Ակտիվացման ժամկետը՝ ձեռքբերման պահից 30 օր։

«365 օր»

Այս տոմսը թույլ է տալիս կատարել անսահմանափակ թվով ուղևորություն 365 օրվա ընթացքում։

Ակտիվացման ժամկետը՝ ձեռքբերման պահից 30 օր։

«10 ուղևորություն» (Բազմակի օգտագործման տոմս)

Այս տոմսը թույլ է տալիս կատարել 10 ուղևորություն 30 օրվա ընթացքում։

Ակտիվացման ժամկետը՝ ձեռքբերման պահից 30 օր։

«Զվարթնոց» օդանավակայան տոմս

Այս տոմսը նախատեսված է դեպի «Զվարթնոց» օդանավակայանից կամ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևանի կենտրոն մեկ ուղևորություն կատարելու համար։

Օգտագործման ժամկետը՝ ձեռքբերման պահից 30 օր։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Մեկնաբանել