Բժիշկը նշել է մթերք, որը սպանում է քաղցկեղի բջիջները
MediaTime.am-ը գրում է․
Բնության ամենաարժեքավոր պարգևներից մեկը՝ նուռը, ոչ միայն համեղ միրգ է, այլև առողջության իրական պահապան։ Գիտնականներն ու բժիշկները վաղուց են ուշադրություն դարձրել նրա հարուստ բաղադրությանը, որը կարող է նպաստել օրգանիզմի պաշտպանական համակարգի ամրապնդմանը և պայքարել տարբեր բորբոքային գործընթացների դեմ։
Իր հակաօքսիդանտ հատկությունների շնորհիվ նռան օգտագործումը կարող է նպաստել օրգանիզմում բորբոքային գործընթացների նվազեցմանը։ Այս մասին իր Telegram ալիքում նշել է ռուս թունաբան, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Կուտուշով, հայտնում է «Gazeta.ru»-ն։
Մասնագետի խոսքով՝ թարմ նռան պտուղներն ու բնական նռան հյութը պարունակում են մի շարք կենսաակտիվ նյութեր, որոնք կարող են նպաստել օրգանիզմի պաշտպանությանը։ Նռան կանոնավոր օգտագործումը կարող է օգնել նվազեցնել ստամոքսի բորբոքումները, իսկ դրա հակասնկային և հակաբակտերիալ հատկությունները նպաստում են բերանի խոռոչի առողջության պահպանմանը՝ պաշտպանելով ստոմատիտից և պարոդոնտիտից։

«Նռան մեջ պարունակվող նյութերը կարող են դանդաղեցնել քաղցկեղային բջիջների բազմացումը, իսկ որոշ դեպքերում՝ նպաստել դրանց ոչնչացմանը։ Բացի այդ, նռան ֆիտոբաղադրիչներն ունեն հակաբորբոքային ազդեցություն, ինչի շնորհիվ այն կարող է օգտակար լինել նաև արթրիտի դեպքում»,- նշել է բժիշկը։

Բացի այդ, նուռը դրական ազդեցություն ունի ուղեղի աշխատանքի վրա և կարող է բարելավել հիշողությունը։ Մասնագետի խոսքով՝ եթե երկու շաբաթ շարունակ օրական մեկ բաժակ նռան հյութ օգտագործվի, դա կարող է նպաստել խոլեստերինի մակարդակի նվազեցմանը և անոթների ամրապնդմանը։


