Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ, ևս 700-ը ստացել են վնասվածքներ, իսկ մայրաքաղաք Կարակասում և դրա արվարձաններում շենքեր են փլուզվել. հայտնել է նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ 7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Կարակասից մոտ 160 կմ դեպի արևմուտք, իսկ մեկ րոպե չանցած դրան հաջորդել է 7,5 մագնիտուդով երկրաշարժը:
Սակայն կանխատեսվում է, որ երկարաշարժի զոհերի թիվը ավելի շատ կլինի՝ հաշվի առնելով ավերածությունների մասշտաբները։


