Երևանում 15-հարկանի շենքում հրդեհ է բռնկվել
Հունիսի 23-ին՝ ժամը 19։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Տիչինայի փողոցում գտնվող շենքերից մեկում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և հոգեբանական աջակցության ու բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 15-հարկանի կիսակառույց շենքի 15-րդ հարկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։05-ին, իսկ ամբողջությամբ մարվել՝ 21։45-ին։ Այրվել են փայտե կառուցատարեր՝ մոտ 200 քմ մակերեսով։
Փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի շենքի այլ հատվածներ։


