Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 23-ին, կազմել է 368.08 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 419.65 դրամ (նվազել է 1.94 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.93 դրամ (նվազել է 0.05 դրամ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 365.5–366 դրամով, վաճառվում է 369-371 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 413-417 դրամով, վաճառվում է 425–428.5 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.57–4.66 դրամով, վաճառվում է 4.94–5.12 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 365 դրամով, վաճառվում՝ 368.5 դրամով:
Եվրոն գնվում է 418 դրամով, վաճառվում է 424–425 դրամով:
Ռուբլին գնվում է 4.65 դրամով, վաճառվում է 4.82 դրամով:


