Նոր մանրամասներ Արտենի գյուղի մոտ տեղի ունեցած մեծ վթարից
Արտենի գյուղի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով 11 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել էր, որ Արագածոտնի մարզում բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 մարդ մահացել է, 9-ը՝ տուժել։
«Երեք տուժած գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ 5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3–ինը` թեթև»,- ասված է առողջապահության նախարարության հաղորդագրությունում։
Ըստ գերատեսչության` տուժածները անհրաժեշտ բուժօգնություն են ստանում մարզային բուժկենտրոններում։


