Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին հայտնում է Իրանի ԶՈւ Կենտրոնական շտաբը, տեղեկանում ենք IRNA-ից։
«Սա համաձայնագրի խախտման առաջին պատասխան քայլն է։ Եթե ագրեսիան շարունակվի, կծրագրավորվեն և կիրականացվեն լրացուցիչ քայլեր»,- հայտնել են շտաբից։


