Ինչպես է տեղի ունեցել 9 զոհով ողբերգական վթարը. ի՞նչ են պատմում ականատեսները
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորաններում։ Ժամը 21։10-ի սահմաններում միմյանց են բախվել «Jeep Compass» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։Հրապարակ-ի հետ զրույցում դեպքի վայրում հավաքվածները պատմեցին, որ նախնական տվյալներով վթարի պատճառը եղել է բեռնատար մեքենան, որը դուրս է եկել հանդիպակած գոտի։
Վթարի հետեւանքով բեռնատար ֆուռը եւ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս են եկել ճանապարհի երթեւեկելի մասից, բեռնատարը գլխիվայր շրջվել է։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի տեղում մահացել են, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։


