Շիրակի մարզում խոշոր չափի կարկուտ է տեղացել։Գյումրիի մի շարք թաղամասերում քամու հետ ուղեկցված կարկուտն ու անձրևը վնասներ են պատճառել։Մուշ-2 թաղամասում կարկտի հարվածներից կոտրվել են մեքենաների ապակիներ, վնասվել են լուսավորության ցանցի հենասյուներ, հեղեղվել են բակերն ու փողոցները։
Բնակիչների փոխանցմամբ՝ կարկտի տրամագիծը գերազանցել է 4 սմ-ը։



