ՌԴ ՊՆ-ն հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ
ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցչի պնդմամբ՝ լաբորատորիաներում առաջնահերթությունը տրվել է հնարավոր կենսաբանական զենքի տարրերի և այնպիսի վարակների ուսումնասիրությանը, որոնք կարող են վնասել պետության տնտեսությանը։ Որպես ապացույց՝ Ռտիշչևը հղում է արել ԱՄՆ ազգային հետախուզության գրասենյակի մամուլի հաղորդագրությանը և գաղտնազերծված նյութերին, որոնք, ըստ նրա, հաստատում են Ուկրաինայի օբյեկտների ֆինանսավորումն ու արդիականացումը ԱՄՆ դաշնային բյուջեի միջոցներով։
Նշված փաստաթղթերում, ըստ ռուսական կողմի, հիշատակվում են Խարկովում, Դնեպրոպետրովսկում, Լվովում, Վինիցայում, Տերնոպոլում, Չեռնիգովում և Օդեսայում գտնվող օբյեկտները։ Գեներալ-լեյտենանտը հայտնել է, որ այդ վայրերում հետազոտվել են այնպիսի հարուցիչներ, ինչպիսիք են ժանտախտը, սիբիրախտը, տուլարեմիան, ինչպես նաև Մարբուրգ և Էբոլա տենդերը։ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը մտադիր է շարունակել ստացված նոր նյութերի վերլուծությունը։


