Ինչպես քիչ առաջ հայտնել ենք, մահացել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել, արցախցի Վերա Սաֆարյանը: Այս մասին հայտնել է Նորություններ Արցախից ֆեյսբուքյան էջը:
«Խոր ցավով և սրտի կսկիծով հայտնում ենք, որ դժբախտ պատահարի՝ ավտովթարի հետևանքով, ինը օր կոմայի մեջ մնալուց և բժիշկների գործադրած բոլոր ջանքերին հակառակ, կյանքից հեռացել է արցախցի, Հադրութի բնակիչ Վերա Սաֆարյանը։


