Կամչատկայի ափերի մոտ վերջին մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել առնվազն 12 ուժեղ երկրաշարժ՝ մինչև 6,7 մագնիտուդով:
Այս մասին հայտնել է ՌԴ դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը:
Մասնաճյուղի «Տելեգրամ» ալիքում նշված է, որ հզոր ցնցումները սկսվել են 06:51-ին։
Առաջինը եղել է 5,5 մագնիտուդով։ 6,7 մագնիտուդով հզոր երկրաշարժը տեղի է ունեցել 06:51-ին, այնուհետև շարունակվել են ավելի թույլ ցնցումներ։ 07:52-ին գրանցվել է 6,2 մագնիտուդով, 08:03-ին՝ 5,3 մագնիտուդով երկրաշարժ։
Դրանք բոլորը տեղի են ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկիից մոտավորապես 150-180 կմ հեռավորության վրա։


