Գիշերը և առավոտյան հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերը հետ են մղել անօդաչու թռչող սարքերի հարձակումը Մոսկվայի մարզի վրա։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։

Նրա խոսքով՝ խոցված անօդաչուների բեկորների ընկնելու հետևանքով վնասվել են մի շարք շենքեր և ենթակառուցվածքային օբյեկտներ։ Նախնական տվյալներով՝ զոհեր և տուժածներ չկան, իսկ արտակարգ ծառայությունները շարունակում են աշխատանքները դեպքի վայրերում։
Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հարձակումը տեղի է ունեցել Մոսկվայի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հերթական զանգվածային գրոհի ընթացքում։ Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ ՀՕՊ համակարգերը խոցել են մայրաքաղաքին մոտեցող մի շարք անօդաչուներ։
Աղբյուր՝ «Ինտերֆաքս»։


