Լոս Անջելեսում խոշոր հրդեհ է բռնկվել պահեստում, և իշխանությունները մարդկանց կոչ են արել ապաստարան գտնել։ Այդ մասին հայտնել է ABC հեռուստառադիոկորպորացիան՝ հղում անելով քաղաքի վարչակազմին։
«Չորեքշաբթի կեսօրին Լոս Անջելեսի Բոյլ Հեյթս շրջանում գտնվող առևտրային շենքում խոշոր հրդեհ է բռնկվել, որը ընդգրկել է արևային վահանակները։ Օդ է բարձրացել սև ծխի սյուն, որը տեսանելի է եղել բազմաթիվ կիլոմետրերից», — նշվում է հրապարակման մեջ։
Քաղաքային իշխանությունները խնդրում են այդ շրջանում բնակվող բոլոր մարդկանց անհապաղ մտնել շենքեր և փակել բոլոր պատուհաններն ու դռները։
Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են երկու ուղղաթիռ։ Լոս Անջելեսի ոստիկանության վարչությունը գտնվում է տակտիկական տագնապի վիճակում։ Տուժածների մասին տեղեկություն չկա, հավելել է ABC-ն։


