ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը կոշտ հայտարարություն է տարածել
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը խորը վրդովմունք է հայտնել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման կապակցությամբ, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հերոսներին:
«Մենք տեսնում ենք քաղաքային իշխանությունների և Գյումրիի հասարակության կողմից տեղի ունեցածի նկատմամբ սուր անընդունելությունը։

Ակնկալում ենք ՀՀ-ի պաշտոնական իշխանությունների կողմից տեղի ունեցածի հստակ գնահատականը, ինչպես նաև մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և ապագայում նման սադրանքները կանխելու ուղղությամբ սպառիչ միջոցների ձեռնարկում»:


