ՀՀ կառավարության կազմում մեծ փոփոխություններ չեն լինի։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Գործադիրում մեծ փոփոխություններ չեն լինի, արդեն որոշել եմ կազմը»,– ասաց նա կառավարության նիստից հետո։
Լրագրողներից մեկը հարցրեց` անուններ կհայտնե՞ք։
«Ո՛չ»,– պատասխանեց Փաշինյանը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ։


