Դերասան Խաչատուր Հունանյանի անժամանակ մահվան լուրը հուզեց շատերին։
Դերասանի վերջին հրապարակումը արվել է ապրիլին. «Իմ առողջական վիճակն այնքան էլ վատ չէ, որքան կարող էր թվալ…»,- գրել էր դերասանը՝ սրտանց շնորհակալություն հայտնելով բոլոր այն մարդկանց, ովքեր այս ծանր օրերին կանգնած էին իր կողքին և աջակցում էին ամեն հարցում:
Նա խնդրել էր, որ իր բուժման ընթացքի մասին խոսելիս մարդիկ երբեք չհուսահատվեն, պահպանեն միայն ու միայն դրական տրամադրվածությունը և անմնացորդ հավատան լավ արդյունքին:


