Աշխшտավшրձը` 420.000 և 500 հազար դրամ․ ԹԱՓՈւՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
Նա «Երևան ավտոբուս» ընկերության ղեկավար Բեգլար Կիրակոսյանից նաև հետաքրքրվել է՝ ինչո՞ւ ավելի վաղ չեն սկսել վարորդների համալրման գործընթացը. «Մենք հիմա գնում ենք տոմսային համակարգում էական փոփոխությունների, և այդ փոփոխությունները դժվար են, որովհետև համակարգն ամբողջապես փոխվում է։ Մենք ժողովրդին ասում ենք՝ նոր ավտոբուսներ ենք բերում, հին Hyundai-ները փոխում ենք, գազելները 2023թ. արդեն չկան, այս ամենն անում ենք, որ որակ բարձրացնենք, իսկ մարդիկ առաջին բանը, որ հունվարից տեսնում են՝ ինչ-որ կիսատ-պռատ գծեր։ Եւ սա իրականում քաղաքապետարանի լուծելու խնդիրը չի եղել։ Հիմա՝ կառավարության որոշում է, հաստիքացուցակ է….հաստիքացուցակը առաջարկեիք շուտ, հերթագրեիք մարդկանց շուտ, 600 հոգի հերթագրեիք, 340-ին հունվարի 3-ից աշխատանքի ընդունեիք»,- ասել է քաղաքապետը՝ շեշտելով, որ նոյեմբերից ավտոբուսները եղել են, պարզ է եղել՝ հունվարից որ գծերն են փոխվելու և միաժամանակ եղել է հավաքագրման խնդիր. «Հիմա ինչո՞ւ պետք է քաղաքապետարանում բոլորով ավտոբուսի վարորդ փնտրեինք։ Սա ձեր պարտականությունն է եղել։ Սա մենք չպետք է քննարկեինք հիմա այստեղ»։
Քաղաքապետը նշել է, որ Հայաստանում D կարգի վարորդական իրավունք ունեցող 50 հազար հոգի կա։ Տիգրան Ավինյանը հանձնարարել է մինչև հունվարի վերջ ապահովել վարորդների հավաքագրումը:
Քաղաքապետը նաև նշել է, որ ամեն մեկն իր տեղում իր հարցերը պետք է լուծի. «Մենք չենք կարող անընդհատ «Երևանի ավտոբուս»-ով զբաղվի։ Դա ձեր խնդիրն է»։
Պահանջներն են․
- D կարգի վկայական,
- 2 տարվա աշխատանքային փորձ,
- աշխատավարձը` 420.000 դրամ (երկար ավտոբուսների համար՝ 500 հազար դրամ)։
Վարորդներն աշխատելու են 14-օրյա գրաֆիկով։
Մանրամասները՝ տեսանյութում։


