«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․«Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Ձերբակալությունից ժամեր անց տարածվել է տեսանյութ։
Մեր գնահատմամբ՝ տեսանյութը քաղաքական նպատակներով տարածվել է հանրությանը մոլորեցնելու համար։ Նախընտրական քարոզչության ֆինանսավորման վերաբերյալ ընտրական հանձնաժողովին ներկայացվել են թափանցիկ հաշվետվություններ։Սա ժողովրդավարություն չէ, այլ օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ։ Իշխանությունը փորձում է արատավորել «Ուժեղ Հայաստան»-ի հեղինակությունը և ազդել ընտրական գործընթացի վրա՝ մեղադրանքներ հնչեցնելով նախքան փաստերի հաստատումը։
Սիրելի՛ ստեփանավանցիներ, այս գործողություններով փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան»։


