Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ինչը կազմում է 1 224 957 ընտրող։
Ըստ ներկայացված տվյալների՝ մայրաքաղաք Երևանում քվեարկել է 412 168 անձ (48.52 %):
Մարզերում պատկերը հետևյալն է.
Արագածոտնում ընտրություններին մասնակցել է 57 999 անձ (51.13 %)
Արարատում՝ 106 622 անձ (48.43 %)
Արմավիրում՝ 101 408 անձ (44.80 %)
Գեղարքունիքի մարզում քվեարկությանը մասնակցել է 83 348 քաղաքացի (46.86 %)
Լոռիում՝ 106 161 (49.77 %)
Կոտայքում՝ 122 692 (51.01 %)
Շիրակի մարզում ընտրատեղամասեր է այցելել 96 077 անձ (46.23 %)
Սյունիքում՝ 59 215 (55.36 %)
Վայոց Ձորում՝ 24 171 (54.15 %)
Տավուշում՝ 55 096 (53.27 %)
Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ ամենաբարձր մասնակցությունն արձանագրվել է Սյունիքի մարզում, իսկ ամենացածր ակտիվությունը՝ Արմավիրում։
Նախորդ տարիների վիճակագրությունը
2017 – 1,317,934 (50.92%)
2018 – 1,025,003 (39,53%)
2021 – 989,973 (38.18%)


