Starnews.am-ը գրում է․
Հոկտեմբերի 26-ին ողբերգական ավտովթարը խլեց երգչուհի Մաշ Իսրայելյանի երիտասարդ քույրիկի կյանքը։
Երգչուհին այդ օրվանից տևական ժամանակ լռություն էր պահպանում, իսկ երկրպագուներն էլ փորձում էին քաջալերել նրան։
Կորստից հետո Մաշը գրառում էր արել՝ հայտնելով, որ փորձում է, վերադառնում է իր աշխատանքին.
«Գնահատեք կյանքի ամեն մի րոպեն, որն Աստված շնորհել է ձեզ ապրել, քանզի րոպե անց կյանքը կարող է տհաճ անակնկալներ մատուցել, որին երբեք էլ պատրաստ չես լինելու ընդառաջ գնալ․․․ սիրտդ ու միտքդ հրաժարվելու են ընդունել իրականությունը: Ուրեմն գտեք Ձեր կյանքում գոնե մեկ ԼՈւՍԱՎՈՐ ԿԵՏ ԵՎ ԱՊՐԵՔ ՆՐԱՆՈՎ: Ու թեպետ դժվարությամբ, բայց պետք է փորձել ԱՊՐԵԼ ԱՌԱՋ ԱՍՏՎԱԾ պահապան բոլորիս ընտանիքներին»։
Երեկ Մաշը նոր լուսանկար էր հրապարակել իր մյուս քույրիկի հետ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: