Այսօր Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որոնք մասնակից բոլոր քաղաքական ուժերը ճակատագրական են անվանում։
Երկրի ողջ տարածքում ընտրատեղամասերը կբացվեն Երևանի ժամանակով ժամը 08:00-ին, քվեարկել հնարավոր կլինի մինչև 20:00-ն։ Երկրից դուրս քվեարկություն չի անցկացվում։
Ազգային ժողովում՝ պետական իշխանության բարձրագույն մարմնում (Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է), կընտրվի առնվազն 105 պատգամավոր, եթե օրենսդրության առանձնահատկության պատճառով ուժի մեջ չմտնեն այս կամ այն ուժերին լրացուցիչ մանդատներ տրամադրելու մասին նորմեր։ Հայաստանի խորհրդարանն ընտրվում է համամասնական համակարգով, այսինքն՝ միայն կուսակցական ցուցակներով։
Հայաստանի 9-րդ գումարման Ազգային ժողովում տեղերի համար պայքարում են 18 քաղաքական ուժեր՝ 16 կուսակցություն և 2 կուսակցությունների դաշինք։ Խորհրդարան անցնելու շեմը կուսակցությունների համար կազմում է 4, իսկ կուսակցությունների դաշինքների համար՝ 8 տոկոս։


