Այս կառավարությունը ձեզ մենակ չի թողնի․ Միրզոյանը՝ ՌԴ արտահանման խնդրի մասին
Խաղաղությունը մեր երկրի առջև բացում է աննախադեպ, մեծ տնտեսական զարգացման հնարավորություններ, Հայաստանը փակուղուց վերածում է տնտեսական խաչմերուկի։
Այս մասին Գեղարքունիքում մեծ հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթում ասաց Արարատ Միրզոյանըէ ընդգծելով, որ խաղաղությունն է, որ թույլ է տալիս լրջորեն զբաղվել տնտեսական դիվերսիֆիկացիայով։
Խոսելով վերջի շաբաթներին արտահանման հետ կապված ՌԴ-ի գործողությունների մասին, Միրզոյանն ասաց՝ պատճառներն իր համար անհասկանալի են, բայց վստահ է, որ կառուցողական մթնոլորտում կհարթեն դրանք։ Ստեղծված իրավիճակից ելնելով, նոր հնարավորությունների մասին մտածելու քայլ է արվել։
«Միջազգային բազմաթիվ գործընկերներ՝ ԵՄ-ից, Արաբական երկրներից, հարևաններից՝ Թուրքիայում, հետաքրքրված են մեր արտադրողների հետ համագործակցությամբ։ Ծաղիկի խմբաքանակ է արդեն մեկնել բոլորովին նոր շուկա և սպառվում է։
Բացառվում է, այս կառավարությունը Ձեզ խնդրի հետ մենակ չի թողնելու, մենք կլուծենք ձեր հարցերը»,- հայտարարեց նա։


