Ո՞վ էր Կապանի զորամասում մահացած զինծառայողը. նոր մանրամասներ
Կապանում կախված վիճակում հայտնաբերված, ծնունով արցախցի զինծառայող Արամայիս Գևորգյանը 2023 թվականից ընտանիքի հետ բնակվում էր Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Արտիմետ համայնքում, տան միակ որդին էր։ 24News-ի հետ զրույցում այս մասին ասել է համայնքի վարչական ղեկավար Հենրիկ Միրզախանյանը։
«Նորմալ, խելոք ընտանիք են, աշխատում, ապրում են։ Տեղահանվելուց հետո վարկով տուն են գնել մեր համայնքում։ Արամայիսը ընտանիքի միակ տղան էր, իրենից մեծ 2 քույր ունի» – ասել է համայնքի ղեկավարը։
Նա նշել է, որ չի կարող ասել, թե ինչը կարող է պատճառ լինել, որ զինծառայողը ինքնասպանության դիմի։ Մինչ բանակ զորակոչվելը Արամայիսը սովորել է դպրոցում, մասնագիտացում դեռ չէր ընտրել։
Հիշեցնենք` Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին հայտնաբերվել է հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում: Քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։


