Կիևյան կամրջով երթևեկությունը մասնակի կսահմանափակվի հունիսի երկրորդ կեսին
Կիևյան կամուրջի հիմնանորոգման մրցույթը կայացել է: Մեկնարկը նախատեսված է հունիսի երկրորդ տասնօրյակում:Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Այդ ընթացքում կամրջով երթևեկությունը մասնակի սահմանափակվելու է. այն ամբողջությամբ կփակվի միայն ասֆալտբետոնե ծածկի և դեֆորմացիոն կարերը փոխարինելու ժամանակ:


