Հայաստանում ՌԴ դեսպանը գտնվում է Մոսկվայում․ Զախարովա
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այս պահին գտնվում է Մոսկվայում, դիվանագետը խորհրդակցություններ է անցկացնում։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Կոպիրկինը կանչվել էր Ռուսաստանի մայրաքաղաք՝ ԵՄ-ի հետ մերձեցմանն ուղղված Հայաստանի ղեկավարության քայլերի հետ կապված խորհրդակցությունների անցկացնելու համար։
«Նա Մոսկվայում է և խորհրդակցություններ է անցկացնում»,- հայտնել է Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին։


