Սամվել Կարապետյանի դստեր՝ Տաթևի կոչը հայերին
Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևը, տեսանյութ է հրապարակել։
«1,5 մլն հայ ցեղասպանվեց, որ աշխարհում հայեր չլինենք, բայց մենք ծնվեցինք ու ապրեցինք, մենք կանք։
Ես ծնվել եմ ապրիլի 24-ին, և հիմա, 1 դար անց, էլի պայքարում ենք, որ լինենք։
Հայե՛ր ջան, սա ընտրություն է ճշմարտության և կեղծիքի միջև, ուժեղի և թույլի միջև, սա ընտրություն է բարեգործի և չարագործի միջև։Մասնակցեք ընտրություններին, որ լինեք միլիոն ու կեսից մեկը»։


