Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը ներկա է եղել որդու ծննդյան տոնին
Այսօր դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի կրտսեր որդու՝ Մհերի ծննդյան օրն է։
Ընտանիքը տոնական օրը նշել է մտերիմների շրջապատում։
Հատկանշական է, որ ծննդյան խնջույքին ներկա է եղել նաև դերասանուհու նախկին ամուսինը՝ Արտակ Սարգսյանը։

Անահիտ Կիրակոսյանը որդուն շնորհավորել է հուզիչ գրառմամբ․
«Շնորհավոր ծնունդդ, կյանքիս իմաստ․․․ Իմ փոքրիկ Մհեր․․․ Իմ ուժ․․․ Իմ թուլություն․․․ Իմ արքայազն․․․ Իմ փոքրիկ իշխան»։

Մհերին շնորհավորել է նաև հայրը՝ Արտակ Սարգսյանը․
«Շնորհավոր ծնունդդ, իմ հրաշք տղա․․․ մեր խենթություն․․․ մեր ուրախություն․․․ թող հոգիդ մաքուր մնա, աչքերդ՝ ուրախ, մանկությունդ՝ անհոգ»։
Հրապարակումները բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են ստացել հետևորդների կողմից, որոնք միացել են Մհերին ուղղված ջերմ խոսքերին։
Տեսանյութը ստորև․


