Արաբկիրի տներից մեկում հայտնաբերվել է կնոջ մարմինը
Այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 20։20-ի սահմաններում առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հովսեփ Էմին փողոցի տներից մեկում դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամ՝ նշված հասցե են ժամանել Երևանի քրեական ոստիկանության վարչության պետ Հայկ Հարությունյանի և ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է․ նշված սեփական տանը հայտնաբերվել է կնոջ դի
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածի ինքնությունը և դեպքի հանգամանքները։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևանները, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածի անունը Լուսինե է և, ըստ հարևանների միջև տեղի ունեցած խոսակցությունների, հնարավոր է, որ կինը սպանվել է։
Թե ինչ հանգամանքներում՝ դա արդեն իրավապահները պարզում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


