Սպասվում են տեղումներ. Սուրենյանը՝ եղանակի մասին

Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին երեկոյան ժամերին, 9-ի գիշերն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին և 12-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 8-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

946 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն