Անհետացած զբոսաշրջիկին հայտնաբերել են շնաձկան որովայնում

Անհետացած զբոսաշրջիկին հայտնաբերել են շնաձկան որովայնում.  Ինդոնեզիայում ձկնորսներն անհետացած 68-ամյա ամերիկուհու դին հայտնաբերել են շնաձկան ստամոքսում, հայտնում է Sun-ը։ Պարբերականի տվյալներով՝ սեպտեմբերի 26-ին ուժեղ հոսանքը տարել է զբոսաշրջիկին՝ Պուլաու Ռեոնգ կղզում դայվինգի ժամանակ։

Փրկարարները ութ օր անհաջող որոնողական աշխատանքներ են իրականացրել։ Կիրակի օրը տեղի բնակիչները գիշատիչ ձուկ են բռնել։ «Որսացած շնաձկան հետ ինչ-որ բան այն չէր, ես մտածեցի, որ այն կուլ է տվել պլաստմասսա կամ ձկնորսական ցանց: Մենք մասնատեցինք շնաձկանը, որպեսզի հասկանանք, թե որն է պատճառը»,- ասել է ձկնորսը, ով գտել էր կնոջ մարմինը:

460 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն