Պուտինը նախազգուշացրեց՝ ինչի՞ց կզրկվի ՀՀ-ն եթե դուրս գա ԵԱՏՄ-ից
«Եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) և սկսի անցում կատարել Եվրամիության չափանիշներին, Ռուսաստանը ստիպված կլինի վերանայել Երևանի հետ տնտեսական համագործակցության ձևաչափը», -Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այս դեպքում մենք, ընդհանուր առմամբ, ստիպված կլինենք էապես կրճատել Հայաստանի հետ այն տնտեսական համագործակցությունը, որը կապված է ԵԱՏՄ շրջանակում իրականացվող ինտեգրացիոն գործընթացների հետ»,– նշել է Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կկորցնի միության կողմից երրորդ երկրների հետ կնքված ազատ առևտրի համաձայնագրերից օգտվելու հնարավորությունը։ Բացի այդ, ըստ նրա, կարող են բարձրանալ երկաթուղային փոխադրումների սակագները և էներգակիրների գները։
Պուտինը նաև ընդգծել է, որ տարբեր փորձագիտական գնահատականներով՝ էներգակիրների թանկացումը կարող է հանգեցնել Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) առնվազն 14 տոկոսի կրճատման։
Աղբյուրը՝ РБК։


