Նոր տեղեկություններ այսօր բանակում տեղի ունեցած դեպքից/ Զինծառայողը գրություն է գրել և …

Քիչ առաջ Պն-ն հայտարարություն տարածեց, որ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Լուրեր.com-ի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Վարդենիսի զորամասերից մեկում՝ Տրետուքում:

Ըստ տեղեկությունների, Վահե Հարությունյանը գրություն է գրել և ինքնասպան եղել, նաև ասում են, որ ունեցել է առողջական խնդիրներ, որոնք զինվորական պարտադիր ծառայության հետ անհամատեղելի են եղել, հուսանք Պաշտպանության նախարարությունը այս տեղեկությունների մասով ևս հաղորդագրություն կտարածի: Նա 6 ամիս առաջ է զորակոչվել բանակ, 18 տարեկան է:

Սևակ Հովհաննիսյան

1 429 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն