Ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Լաս Վեգասում և բռնկվել (տեսանյութ)

«Frontier Airlines» ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Սան Դիեգոյից Լաս Վեգաս, կոշտ վայրէջք է կատարել Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում և բռնկվել: Այս մասին հայտնում է CBS News-ը՝ օդանավակայանի և ավիաընկերության ներկայացուցիչներին հղումով։

Միջադեպը տեղի է ունեցել Հարի Ռեյդի անվան միջազգային օդանավակայանում։ Ականատեսների կողմից արված տեսանյութում երևում է, որ թռիչքուղու վրա վայրէջք կատարելուց հետո օդանավն սկսել է այրվել: Դրանից հետո հրշեջ մեքենաները շտապել են հանգցնել կրակը։

Բոլոր ուղևորներն ու անձնակազմը տարհանվել են, ասել է «Frontier Airlines»-ի ներկայացուցիչը: Տուժածների մասին տեղեկություններ չկան: Միջադեպի պատճառները հետաքննվում են։

304 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն