ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգшկան վթшրից
Ողբերգական ելքով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Աշտարակ-Երզնկա ավտոճանապարհին BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 18-ամյա Ա. Ս․-ն տեղում մահացել է, իսկ 18-ամյա Հ. Հ․-ն, 16-ամյա Ռ. Ա․-ն և 18-ամյա Դ. Թ․-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է, թե ով է վարել ավտոմեքենան։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու տուժածները գնում էին մեքենայումգ տնվողներից մեկի ծննդյան օրը նշելու։


