Ինչի համար է Իրանը Ադրբեջանի սահմանին կուտակել զինված ուժերի 10 բրիգադ

Ադրբեջանը հերթական զորավարժություններն է անցկացնում: Այս անգամ՝ Ուզբեկստանի ԶՈՒ հետ: Հիշեցնենք՝ նախորդ զորավարժությունները ավարտվել էին ընդամենը 6 օր առաջ: Դրանք անցկացվել էին Նախիջևանում: Ի՞նչ մանրամասներ են հայտնի այդ երկու զորավարժությունների մասին: Թեմայի շուրջ՝ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը.

«Ուզբեկստանի ԶՈՒ հետ անցկացվող զորավարժությունն ավելի լոկալ բնույթի միջոցառում է․ այն հրամանատարաշտաբային զորավարժություն է, կավարտվի վաղը չէ մյուս օրը: Շատ ավելի գլոբալ բնույթ էին կրում Նախիջևանում անցկացված զորավարժությունները, որոնց մասնակցում էին հատուկ ջոկատայինները, դեսանտային ուժերը, հրետանին, կիրառվել էին անօդաչու բազմաթիվ սարքեր և այլն: Ինչպես բաց աղբյուրներից ստացված տեղեկատվությունից կարող ենք դատել, փորձարկում էին անսպասելի հարվածը՝ գիշերային պայմաններում: Մամուլը գրում է, որ այդ զորավարժությունների ընթացքում հատուկ ջոկատայինները ներխուժել են պայմանական հակառակորդի թիկունք և կատարել են իրենց առջև դրված խնդիրը: Պատահական չէ, որ զորավարժություններն անցկացվել են Նախիջևանում․ այն սահմանամերձ է ոչ միայն Հայաստանին, այլև՝ Իրանին: Եվ այս դեպքում, կարծում եմ՝ այդ զորավարժությունները կապ ունեին հենց Իրանի հետ. մի կողմից սա զգուշացում է, ցուցադրական քայլ՝ ուղղված Թեհրանին, մյուս կողմից՝ Ադրբեջանում իսկապես ստեղծված իրավիճակում պետք է, որ պատրաստվեն Իրանի հետ հնարավոր ուժային լարվածության: Ընդամենը մեկ օր առաջ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Իրանը թշնամի է համարելու ցանկացած հարևան պետության, որը Իսրայելին կտրամադրի իր օդային տարածքը՝ Իրանի դեմ հարված հասցնելու համար: Ակնհայտ է, որ այս խոսքերն ուղղված էին հենց Ալիևին, քանի որ Իրանի հարևաններից ոչ մի այլ պետություն Իրանի հետ լարված հարաբերություններ չունի այդքան և ոչ մի այլ հարևան պետություն Իսրայելի հետ այդքան սերտորեն չի համագործակցում»,-ասել է Արտյոմ Երկանյանը: Հատկանշական է, որ վերջերս «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսում են ոչ թե իրանցի դիվանագետները, այլ բարձրաստիճան զինվորականները: «Զանգեզուրի միջանցքի» հարցում Իրանի ու Ռուսաստանի միջև եղած անհամաձայնությունները շտկվել են արդյոք, Երևանի ու Թեհրանի մոտեցումներում կա՞ն տարբերություններ «Զանգեզուրի» միջանցքի հարցում: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Источник: https://ipress.am/hy/page/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80-%D5%A7-%D5%AB%D6%80%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%A1%D5%A4%D6%80%D5%A2%D5%A5%D5%BB%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%AF%D5%B8%D6%82%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A5%D5%AC-%D5%A6%D5%AB%D5%B6%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%B8%D6%82%D5%AA%D5%A5%D6%80%D5%AB-10-%D5%A2%D6%80%D5%AB%D5%A3%D5%A1%D5%A4?fbclid=IwY2xjawFt0mdleHRuA2FlbQIxMQABHWRMA3wWNJmsbvacv_oTC_NPP3S6DBC_uXTqqZfJfGAxPid7HqM6apk3qw_aem_OnPQgj1yRlaQf8FAr63vTQ

392 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն