Երեխան ծնվել է ինքնաթիռում թռիչքի ժամանակ և ստացել ցմ ահ անվճար տոմս

Կահիրեի միջազգային օդանավակայանից դեպի Կամերունի «Դուալա» միջազգային օդանավակայան թռչող Boeing 737-800 ինքնաթիռի թռիչքի ընթացքում ուղևորներից մեկի մոտ երկունքի ցավեր են սկսվել։ Ինքնաթիռի անձնակազմն անհրաժեշտ առաջին բուժօգնություն է ցուցաբերել մորն ու նորածնին։ Այս մասին գրում է Ahram Online-ը։

Ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Լիբիայի հարավում գտնվող «Կուֆրա» միջազգային օդանավակայանում, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լիբիայի իշխանությունների հետ՝ մորն ու նորածնին ընդունելու և հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ: Մանկան ծնունդից հետո Եգիպտոսի ազգային ավիափոխադրող EgyptAir-ը հայտարարել է, որ իր թռիչքներից մեկում ծնված նորածին աղջկան ցմահ անվճար տոմս է տալիս։

 

1 741 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն