Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Հանրապետության տոնին նվիրված զորահանդես-հաշվետվությունը:
Շքերթին ցուցադրվում են Ռուսաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Իրանից, Չինաստանից և մի շարք այլ երկրներից գնված սպառազինությունն ու ռազմական տեխնիկան:
Հարկ է նշել, որ սպառազինության հիմնական մասը ցուցադրվում է առաջին անգամ։ Դրանց թվում են «ТОС-1» ծանր հրանետային համակարգերը, ռուսական արտադրության «Поле-21» РЭБ համակարգերը։ Առաջին անգամ հանրությունը կտեսնի հնդկական սպառազինությունը՝ «РСЗО Pinaka», «ATAGS» քարշակվող հաուբիցներ, «MArG» ինքնագնաց հրետանային կայանքներ, «Akash» զենիթահրթիռային համակարգեր, հակատանկային համակարգեր։ֆրանսիական «Caesar» ինքնագնաց հաուբիցներ և «Bastion» զրահամեքենաները, իրանական «ЗРК AD-08 Majid», չինական «CH-4» ռազմավարական անօդաչու թռչող սարքերը:
Տեսանյութը՝ armtimes.com-ի


