Երեխաների աղմուկի մեջ էլ լսելի են թշ նամու զինվորների ձայները, բոլորը սարս ափում են․ Աճարկուտի բնակիչ

Կիրանց գյուղի դպրոցը շատ մոտ է Կիրանցի այն հատվածին, որը այս պահին գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։

Oragir.News-ը կապվեց Աճարկուտի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանի հետ։ Վերջինս ասաց, որ երեխաներին տնօրենը միայն սկզբի մի քանի օրն է ստիպել դուրս գալ դպրոցի շենքից խաղահրապարակ։ Սակայն այժմ անհնար է խաղահրապարակում երեխաներ տեսնելը, ավելին՝ շատերը նախընտրել են իրենց երեխաներին տանել այլ դպրոցներ, բայց միայն ոչ իրենց հարազատ գյուղինը՝ Կիրանցինը։

«Պատի աշխատանքները ավարտելուց հետո ես պարբերաբար ահազանգում եմ կուտակումների մասին, որոնք շատ հաճախ են լինում։ Անգամ նկարներ եմ հրապարակում ադրբեջանական զորքից, որն անզեն աչքով հստակ երևում է թե՛ Աճարկուտի ճանապարհից, թե՛ Կիրանցի գյուղամիջից։ Պատին մոտենալուց հետո էլ շատ պարզ լսվում են թշնամու ձայները։

Դպրոցի տնօրենի պարտադրանքի տակ Կիրանցի դպրոցի աշակերտները, մի քանի օր դուրս էին գալիս դպրոցի բակ, խաղահրապարակ, սակայն դրանից հետո այլևս դուրս չեն գալիս։ Դպրոցի տնօրենը ցանկանում էր ցույց տալ, թե իբր ամեն ինչ լավ է, անվտանգ է»,- ասաց ավագանու նախկին անդամը։

Ղազարյանը խոսեց նաև այն մասին, որ ինքը տնօրենին հարցրել է, թե արդյոք նա կապահովի՞ դպրոցականների անվտանգությունը նոր դպրոցում, և տնօրենը ասել է, որ 100% դպրոցը անվտանգ է։ Սակայն երեխաները ընդամենը մի քանի օր են խաղահրապարակում խաղացել։

«Խաղահրապարակում խաղացող երեխաների աղմուկի մեջ անգամ լսելի են թշնամու զինվորների ձայները, երեխաների մոտ սարսափ է առաջանում, ճնշված են զգում, վախենում՝ դուրս չեն գալիս։ Կա նաև ծնողների գործոնը, որոնք զգուշացնում են երեխաաներին դուրս չգալ խաղահրապարակ»,- ասաց Կարեն Ղազարյանը։

Ղազարյանի խոսքերով՝ Կիրանցի մեր հատվածում՝ ամբողջ ճանապարհի երկայնքով չկան սահմանապահներ, միայն, երբ մոտենում է սահմանագծի պատին, սահմանապահների բարձրաստիճան ներկայցուցիչները հայտնվում են, հարձակվում վրադ, որ թույլ չտան որևէ բան նկարել՝ ասելով, որ սա սահմանապահ գոտի է, և իրավունք չկա այստեղ գտնվելու։ Նաև հավելեց, որ ի տարբերություն մեր կողմի՝ ադրբեջանական կողմը նման սահմանափակումներ չի դնում ո՛չ քաղաքացիների, ո՛չ էլ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ։

563 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն