Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Մայիսի 27-28-ը հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում։
Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Բարձր ջերմաստիճաններով պայմանավորված՝ Սևանա լճի ավազանի, Արփա, Որոտան, Հրազդան, Ազատ և Վեդի գետերի ավազաններում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում, հնարավոր են անբարենպաստ ելքեր։


