Խոշոր ավտով թար՝ Արագածոտնի մարզում. 7 վիրավորների մեջ կան երեխաներ ու կանայք. ՖՈՏՈ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 56 կմ հատվածում բախվել են 2 «Mercedes» ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 3-ը կանայք են, իսկ 2-ը՝ անչափահասներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Երեխաներից մեկին հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով, 2-ին էլ քաղաքացիները՝ իրենց անձնական ավտոմեքենաներով, իսկ մյուսներին՝ շտապօգնության ավտոմեքենաները։ Հրշեջ-փրկարարներն էլ հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները։ Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

839 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն