36 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 1-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Նորք-Մարաշ վարչական շրջանի Ա.Արմենակյան, Գ.Հովսեփյան, Նորքի Այգիներ փողոցների ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 30-ին ժամը 15:00-ից մինչև հոկտեմբերի 1-ը 07:00-ն կդադարեցվի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի 18-26/Ա, Ա.Մանուկյան 3, 7, 16, 17 շենքերի ջրամատակարարումը:

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 2-ին ժամը 10:00-ից հոկտեմբերի 3-ը ժամը 22:00-ը կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի (բացառությամբ Անի թաղամասի), Վահրամաբերդ, Կապս գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net
991 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն