Գնաճ ա լինելու, ցավոք․ Փաշինյանը խոսել է թոշակ բարձրացնելու դժվարությունների մասին
Գնաճ լինելու է, և այդ երևույթը միշտ ուղեկցում է տնտեսական զարգացմանը։ Այս մասին մայիսի 26-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գլխավորում է երկրում այժմ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։
«Բայց մենք այսօր պարտավորվում ենք ինդեքսավորել միջին չափը, որպեսզի այն համապատասխանի նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակին։ Մենք վստահ ենք, որ կկարողանանք դա անել։
Կենսաթոշակների բարձրացման բարդությունն այն է, որ Հայաստանում ապրում է ավելի քան 600 հազար թոշակառու, և կենսաթոշակը նույնիսկ 1000 դրամով բարձրացնելը նշանակում է բյուջետային ծախսերի աճ տասնյակ միլիարդավոր դրամներով»,- նշել է Փաշինյանը։
Այս համատեքստում նա վստահեցրել է, որ Հայաստանը մեծ եկամուտներ է ստանալու «TRIPP» նախագծի շրջանակներում իրականացվող տարանցումից։


