Փաշինյանը Հայաստանը տանում է բանդերական Ուկրաինայի ողբերգական ուղիով. Դմիտրի Մեդվեդև
Նիկոլ Փաշինյանը Հայաստանը մղում է բանդերական Ուկրաինայի սգալի ուղիով՝ «դա չափազանց վտանգավոր է»: Այս մասին ՌԻԱ Նովոստիի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Մեդվեդևը։
Նա նաև նշել է, որ Փաշինյանը, չնայած ԵԱՏՄ-ից ստացվող օգուտներին, հրաժարվել է մասնակցել միության գագաթնաժողովներին և Երևանում հավաքում է «Ռուսաստանի գարշելի թշնամիներին»։


