ՀՐԱՏԱՊ
Որ դեղը այլևս չի վաճառվի Հայաստանում. Դեղերի եվրոպական գործակալությունը զգուշացնում է
Մերցը մայիսի 4-ին չի մեկնի Հայաստան՝ մասնակցելու գագաթնաժողովին
Սուրճը նվազեցնում է քաղցկեղի առաջացումը. ամերիկացի ուռուցքաբաններ
02 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Որ դեղը այլևս չի վաճառվի Հայաստանում. Դեղերի եվրոպական գործակալությունը զգուշացնում է
02.05.2026
Մերցը մայիսի 4-ին չի մեկնի Հայաստան՝ մասնակցելու գագաթնաժողովին
02.05.2026
Սուրճը նվազեցնում է քաղցկեղի առաջացումը. ամերիկացի ուռուցքաբաններ
02.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

15-ամյա և 13-ամյա աղջիկները դպրոց գնալու փոխարեն մարզից եկել են Երևան, հանդիպել տղաների․ 15-ամյա աղջիկը uեռшկան հարшբերություն ունենալուց հետո մшհшցել է

admin
07.01.2025 One Min Read
2 0

Երևանում անչափահաս աղջկան բռնության ենթարկելու դեպքով կա 1 մեղադրյալ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ հոգեկան խանգարում կամ հանգեցրել է հանցագործությունից տուժած անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի ինքնասպանության կամ առաջացրել է այլ ծանր հետևանք)։ Այս մասին Iravaban.net-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկու անչափահաս աղջիկ՝ 13 և 15 տարեկան, տանից դուրս են եկել դպրոց գնալու նպատակով, և հարազատներն ու դպրոցի անձնակազմը նրանց գտնվելու վայրի մասին այլևս տեղեկություններ չի ունեցել։

Iravaban.net-ի տվյալներով՝ նշված երեխաները ապրում և սովորում էին Վանաձորի դպրոցներից մեկում։ Նույն օրը ոստիկանությունը սկսել է իրականացնել որոնողական աշխատանքներ, որպեսզի հայտնաբերեն երեխաներին։ Տեղեկություններ են ստացվել նաև, որ աղջիկների հետ են եղել 2 երիտասարդ տղաներ, ովքեր Երևանում են բնակվում։ Արդեն դեկտեմբերի 21-ին ոստիկանները երեխաներին հայտնաբերել են Կողբացի փողոցի շենքերից մեկում։ Հայտնաբերվել են նաև Երևանի բնակիչներ 19-ամյա և 23-ամյա երիտասարդները։ Վերջիններս ձերբակալվել են։ Տեղեկություններ կան նաև, որ այդ անձինք Կողբացի փողոցի իրենց կողմից վարձակալված բնակարանում սեռական հարաբերություն են ունեցել երեխաներից մեկի հետ։ Աղջիկներից ավագը մահացել է, մյուսի առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան։ Նշենք՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքը կատարելու համար 8-15 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում։

Источник: https://ipress.am/hy/page/15-%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1-%D6%87-13-%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1-%D5%A1%D5%B2%D5%BB%D5%AB%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81-%D5%A3%D5%B6%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82-%D6%83%D5%B8%D5%AD%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6%D5%AB%D6%81-%D5%A5%D5%AF%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-%D5%A5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6?fbclid=IwY2xjawHqHGpleHRuA2FlbQIxMQABHSAN2f_w_f-FHYxEFvJu5zvbv_eZIz0LImK6M63qWMRs8eL1dSpYHslPow_aem_63oLaT62CsBtLYkmCVx50g

Share Article

admin

Previous Post

Ծովինար Թադևոսյանը նշшնшկվել է ՀՀ բանտшպետ․ ո՞վ է նա

Next Post

Հայտնի է դшրձել 15-ամյա աղջկա մшհվшն պшտճառը․ նոր մանրամասներ

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am